ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Այսօրվա իշխանության ամենամեծ վտանգը սեփական թիմն է՝ ներսից ինքն իրեն խժռող արժեզրկվածությունը

Այսօրվա իշխանության ամենամեծ վտանգը սեփական թիմն է՝ ներսից ինքն իրեն խժռող արժեզրկվածությունը
09.10.2025 | 15:46

Օրվա կառավարիչների ցինիզմի և պոռոտախոսության մասին կարելի է անվերջ խոսել․ այն սահման չունի։ Սրանք այնքան են կտրվել գետնից, որ հաճախ կորցնում են իրականության զգացումը՝ ապրելով մի տեսակ զուգահեռ իրականությունում և մոռանալով, թե ովքեր էին իրենք «նախորդ կյանքում»։

Փորձեմ լինել այն զանգը հնչեցնողը և ասել՝ մեծաբերանությունը երբեք լավ տեղ չի տանում, հակառակը՝ մի օր ամոթից չեք իմանա՝ գլուխներդ որտեղ թաքցնեք։

Նիկոլը բոլորիդ, կրկնում եմ՝ բոլորիդ «փուռն է տալու», դուք դա մեզնից լավ գիտեք։ Նա բոլոր հնարավոր տարբերակներով ստորացնում է իր կողքին կանգնած յուրաքանչյուրին՝ նրանց վրա դնելով իր պատասխանատվության բաժինը, որպեսզի համապատասխան պահին կարողանա ասել. «Էդ ո՞նց, մենակ ես ե՞մ պատասխանատուն, բա դրա՞նք»։

Դա է պատճառը, որ որքան էլ «անշառ» ու ոչ այդքան օդիոզ ՔՊ-ականներ կան, Նիկոլը նրանց էլ աստիճանաբար «մաշեցնում» է։ Իսկ ով իր մեջ ունի որոշակի ազգային տարրեր կամ ինքնության մնացուկներ՝ նրան ամբողջովին ջախջախում։ Ստեղծվում է այնպիսի մթնոլորտ, որտեղ անգամ չեզոք կամ ազգային մտածողությամբ մարդը ստիպված է դառնալ բացահայտ ապազգային, որպեսզի տեղավորվի համակարգում։

Այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանության ներսում արդեն ձևավորվել է ինքնաոչնչացման մթնոլորտ։ Կա աքսիոմատ, որտեղ այն փուլում, երբ թիմի լիդերը սկսում է իր շրջապատին օգտագործել որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց, դա իշխանության ավարտի սկիզբն է։ Նման համակարգերը փլուզվում են ոչ թե դրսից՝ ընդդիմության կամ ճնշման արդյունքում, այլ ներսից՝ փոխադարձ անվստահության, արժեզրկման և գաղափարական դատարկության հետևանքով։

Արդյունքում՝ այսօրվա իշխանության ամենամեծ վտանգը սեփական թիմն է՝ ներսից քայքայվող, ներսից ինքն իրեն խժռող արժեզրկվածությունը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ